ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Ֆինները ոչնչով չզարմացրեցին մեզ». Գևորգ Ղազարյան
02:05, 27.03.2019 | mamul.am
5791 | 2

Մարտի 26-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայացած Եվրոպայի 2020 թ. առաջնության ընտրական փուլի J խմբի 2-րդ տուրի Հայաստան - Ֆինլանդիա (0:2) հանդիպումից հետո մեր հավաքականի հարձակվող Գևորգ Ղազարյանն ամփոփեց թիմի խաղը.

«Այս պահին հետևություններ անելը դժվար է: Միայն կարող եմ ասել, որ չստացվեց, քանի որ մեզ միայն հաղթանակ էր պետք, թե ինչպես կհաղթենք, դա երկրորդական է, բայց պարտվեցինք, և, կարելի է ասել՝ ոչինչ չստացվեց։ Կարծում եմ Նորբերտոյի հետ մի քիչ խաղացվածության խնդիր ունեինք, չգիտեինք՝ ինչ կերպ պետք է համագործակցել: Դա ինչ-որ տեղ ազդեցություն ունեցավ խաղի վրա: Մարզիչն ասաց՝ տեսնում է, որ կար ձգտում, մինչև վերջ փորձեցինք, սակայն ֆուտբոլում մանրուքներ չկան, որոշ նրբություններ մեզ չեն բավականացնում՝ հաջողության հասնելու համար:

Ֆինները ոչնչով չզարմացրեցին մեզ, չկար որևէ բան, ինչին պատրաստ չէինք: Կազմակերպված պաշտպանություն տարա և իրենց պահերից օգտվեցին։ Այդպես էլ պատրաստվել էին խաղին։ Էդգար Բաբայանը տպավորիչ խաղ անցկացրեց, ունի լավ որակներ, Արամ Հայրապետյանը մի քանի անգամ փրկեց գոլային պահերից:

Երկրպագուներին շնորհակալություն աջակցության համար, բայց, կարծում եմ, միայն շնորհակալությունը բավարար չէ: Ես նրանց հասկանում եմ. պետք է փորձենք բավարարել լավ արդյունքով»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր