ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Պետք է հավատանք մեր ուժերին»․ Արաս Օզբիլիս
02:25, 27.03.2019 | mamul.am
2410 | 1

Մարտի 26-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայացած Եվրոպայի 2020 թ. առաջնության ընտրական փուլի J խմբի 2-րդ տուրի Հայաստան - Ֆինլանդիա (0:2) հանդիպումից հետո մեր հավաքականի ֆուտբոլիստ Արաս Օզբիլիսն ամփոփեց թիմի խաղը. «Մինչև վերջ փորձել ենք: Դա է կարևորը։ Առաջին խաղակեսում ունեցած պահերը պետք է օգտագործեինք, որ մեզ համար ավելի հեշտ լիներ: Նրանք երկու պահ ունեցան ու երկուսն էլ օգտագործեցին: Մի փոքր հաջողություն է պետք, մինչև վերջ փորձեցինք, բայց դա քիչ էր այսօր: Եթե մտածենք, որ երկու պարտությունից հետո շանս չունենք խմբից դուրս գալու, ապա ավելի լավ է չխաղանք: Պետք է հավատանք մեր ուժերին, դեռ շանսեր ունենք: Երկրպագուների աջակցությունը շատ լավն էր: Մինչև վերջին պահն աջակցում էին մեզ, անգամ երբ 0:2 հաշվով պարտվում էինք: Ոչ ոք չէր լքել մարզադաշտը։ Մեզ համար դա շատ կարևոր է»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր