Լոնդոնի ոստիկանությունը հետախուզում է տղամարդու, ով 12 ժամվա ընթացքում դանակահարել է 4 մարդու: Տուժածներից մեկը կին է, նրա կյանքի համար պայքարում են բժիշկները, գրում է Daily Mail-ը: Բոլոր հարձակումները տեղի են ունեցել Լոնդոնի հյուսիսում: Հարձակվողին ականատեսները բնութագրել են որպես բարձրահասակ, նիհար սևամորթի, նա իր զոհերի վրա հարձակվել է մեջքից: Հնարավոր է, որ հարձակվողը հոգեկան խանգարումներ ունի, ահաբեկչության վարկածը ժխտվում է: |