ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Թուրքիայում տասնյակ մարմնավաճառներ են բերման ենթարկվել, այդ թվում՝ ՀՀ քաղաքացիներ
21:00, 09.04.2019 | mamul.am
15524 | 1

Ապրիլի 8-ին Թուրքիայի հյուսիս-արևելյան Արդվին նահանգի Հոփա շրջանում ոստիկանական ուժերի կողմից իրականացված հատուկ գործողությունների արդյունքում 70 մարմնավաճառ է բերման ենթարկվել:

Հոփայի ժամանցի վայրերում իրականացրած հատուկ գործողությունների հետևանքով բերման ենթարկված կանանց թվում եղել են Ռուսաստանի, Հայաստանի, Ուզբեկստանի, Ղրղզստանի և Ադրբեջանի քաղաքացիներ: Բերման ենթարկված կանայք կասկածվում են մարմնավաճառությամբ զբաղվելու մեջ, գրում է Ermenihaber.am-ը:

Հայտնի է դարձել, որ մարմնավաճառությամբ զբաղվելու մեջ կասկածվող 70 կանանցից 40-ը արտաքսվելու է Թուրքիայից: Մյուսների հարցաքննությունը դեռևս շարունակվում է:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր