Թուրքիայում շարունակվող Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում տեղի ունեցավ 4-րդ տուրը: Էլինա Դանիելյանը կարևոր հաղթանակ տոնեց Շվեդիան ներկայացնող գրոսմայստեր Պիա Կրամլինգի նկատմամբ: Ռուսաստանի չեմպիոն Նատալյա Պոգոնինայի հետ պարտիայում հաղթանակին մոտ էր նաև Լիլիթ Մկրտչյանը, սակայն ունենալով որոշակի առավելություն, Մկրտչյանը որոշեց ռիսկի չդիմել և բավարարվեց ոչ-ոքի արդյունքով: Աննա Սարգսյանը և Սիրանուշ Ղուկասյանն իրենց պարտիաները ևս ավարտեցին հաշտությամբ, իսկ Մարիա Գևորգյանը պարտվեց: |