ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Ցեմենտի գնի շուրջ քննարկումներ սկսելուց առաջ պետք է արձանագրել»․ Հայկ Սարգսյան
15:00, 15.04.2019 | mamul.am
4454 | 0

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ցեմենտի գնի շուրջ քննարկումներ սկսելուց առաջ պետք է արձանագրել՝ ովքե՞ր են շուկայում, ի՞նչ որակ և գին են առաջարկում: Այս պահին Հայաստանում գործում է 3 ցեմենտի գործարան, որոնք առաջարկում են հետևյալ գները՝ 1 տոննաի դիմաց՝
1. Արարատի ցեմենտի գործարան՝ 40.000 դրամ
2. Երևանի ցեմենտի գործարան՝ 41.000 դրամ
3. Հրազդանի ցեմենտի գործարան՝ 48.000 դրամ։
Հայաստան է ներմուծվում նաև իրանական արտադրության ցեմենտ՝ սահմանին այն արժե 10.000 դրամ, եթե այն Հայաստան մտնելուց հարկվի իր արժեքով, ապա կգումարվի 32% և ներառյալ հարկերը կարժենա 13.200 դրամ Մեղրիում: Սակայն այժմ այն սահմանին հարկվում է հիմք ընդունելով 100.000 դրամ հսկիչ գինը, արդյունքում ստացվելով 42.000 դրամ, որի 22.000 դրամն ԱԱՀ-ն է և հետագայում կարելի է այն հաշվանցել: Կառավարությունն առաջարկում է ցեմենտի ներմուծման վրա սահմանել 22.000 դրամ պետական տուրք, որը նպատակ ունի զսպել Իրանից Հայաստան ներմուծվող ցեմենտի ծավալը և խթանել տեղական արտադրությունը: Այս առաջարկին տարբեր գնահատականներ են տալիս ցեմենտ ներկրողները, արտադրողները և սպառողները: Վերլուծելով պետք է հասկանալ մեր երկրի համար ամենաշահադիտական տարբերակը ո՞րն է՝
ա. ունենալ մատչելի ցեմենտ, այս դեպքում՝ իրանական,
բ. մեծ տուրք սահմանելով իրանական ցեմենտի վրա ունենալ հայկական, բայց թանկ ցեմենտ»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր