ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+28 °C
Որքա՞ն է վաստակում Վլադիմիր Պուտինը
23:10, 15.04.2019 | mamul.am
8854 | 0

2018-ին Վլադիմիր Պուտինի աշխատավարձը, նախորդ տարվա համեմատ, մեկուկես անգամ նվազել է, գրում է Euronews-ը: Նրա վերջին ֆինանսական հայտարարագրումը ցույց է տվել, որ ՌԴ նախագահի աշխատավարձը, զինվորական կենսաթոշակը, խնայողությունները և ներդրումները միասին կազմում եմ 8,6 միլիոն ռուբլի (119,048.40 եվրո), մինչդեռ 2017-ին այն կազմել է 18.7 միլիոն ռուբլի (257.307.02 եվրո):

Rbc-ն գրում է, որ Պուտինի 2017-ի աշխատավարձը կարող է բացատրվել այդ տարվա ընթացքում վաճառված հողատարածքներից ստացված եկամուտներով: Կրեմլի պաշտոնական կայքն ամեն տարի տվյալներ է ներկայացնում նախագահի մասնավոր սեփականության վերաբերյալ. վերջին տվյալների համաձայն, Պուտինն ունի 77քմ բնակարան՝ 18քմ ավտոտնակով, ինչպես 153.7քմ այն բնակարանը, որը նա ստացել է նախագահի լիազորությունները ստանձնելուց հետո: Պուտինը նաև հայտարարագրել է երեք ավտոմեքենա և մեկ կցասայլ. երկու Volgas GAZ M21, NIVA SUV և Skif կցասայլ, որոնք գնահատվում են 800 եվրո: 2017-ին Hermitage Capital Management-ի գործադիր տնօրեն Բիլ Բրաուդերն ասել էր, որ Պուտինն «աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկն է». «Ես ենթադրում եմ, որ նա իր 17-ամյա գործունեության արդյունքում կուտակել է 200 միլիարդ դոլար (177 միլիարդ եվրո)»: Միջազգային հետաքննական լրագրողներից մեկի պատրաստած զեկույցի համաձայն՝ Պուտինն իր ունեցվածքը գրանցում է ընտանիքի անդամների կամ մոտ մարդկանց անուններով:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր