Ֆրանսիայի մշակութային ժառանգության պահպանման հիմնադրամը Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնման հանգանակություն է սկսել: Դրամահավաքի մեկնարկի մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Մակրոնը՝ նշելով, որ Աստվածամոր տաճարը ֆրանսիացիների պատմությունն է, գրականությունը, հոգու մասնիկը։ Հիմնադրամի կայքում առաջարկվում է փոխանցում կատարել 50-ից 500 եվրոյի չափով, կամ ցանկացած այլ գումար: «Հանգանակված միջոցներն ամբողջությամբ կուղղվեն տաճարի վերականգնմանը»,- նշված է կայքում: Տեղեկացնենք, որ Փարիզի Աստվածամոր տաճարում հրդեհը հիմնականում մարվել է: Տաճարի կոնստրուկցիաները հնարավոր է եղել պահպանել: Տաճարից շատ սրբություններ, մասունքներ և գանձեր հաջողվել է փրկել: |