ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+28 °C
«Ինձ համար ցավալի է, անգամ վիրավորական, որ այս մի երկուսին գոհացրել է հանցագործ ռեժիմը». Կարինե Հարությունյան
10:20, 16.04.2019 | mamul.am
4041 | 1

Լրագրող Կարինե Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ինձ համար զրո արժեք ունի մի երկու հոգու էժանագին ակցիան «սուտՆիկոլ» անունով: Նիկոլ Փաշինյանին դրանով ոչինչ չի լինում: Ամենահաջողակ կառավարությունից էլ դժգոհողներ լինում են, էլ չասած՝ այս կառավարության ժառանգածը նախորդներից և գումարած երկրի սուղ միջոցների ու տարիների քանդածի անհամաչափությունը: Եվ, իհարկե, նախորդների հետ համեմատության որևէ եզր չունենալը՝ դրական առումով: Բայց ինձ համար ցավալի է, անգամ վիրավորական, որ այս մի երկուսին և գուցե կրկնակի-եռակի այսքանին գոհացրել է հանցագործ ռեժիմը: Որ իմ փոքր ու չարչարված երկրում ծախուները շատ էին ու հիմա էլ շատ են, որ կային մարդիկ, որոնք արդարացնում էին արյուն թափելը, ժողովրդին խեղդած պահելը, ու հիմա էլ նույն այդ մարդիկ նրանցից սնվելով ինչ-որ ողորմելի փորձեր են անում՝ նրանց ռևանշի համար: Անհավանական ռևանշի: Բայց ինձ համար շատուշատ ցավալի է, որ այս մարդկանց մեջ կան այնպիսիք, որոնք մի ժամանակ ընդդիմադիր էին խաղում հանրության աչքերը կապելով, բայց փաստորեն ընդդիմադիրի դիմակի տակ օգնում էին հանցագործ իշխանությանը՝ նրա կյանքը երկարաձգելու հարցում: Ասենք՝ այնքան ծախու, որ Բաղրամյանի վրա ծեծված-ջրված, արևի տակ խանձված ժողովրդին կարող էին խաբել ու տանել Օպերա՝ ցուցարարներին ջլատելու-մասնատելու, հանցագործ իշխանության ձեռքը հաղթաթուղթ տալու համար: Ու հիմա նույն այդ տեսակը իբր հերոսաբար անտիՆիկոլ ակցիա է անում:
Երկրի ուժը այդ երկրում ապրող մարդն է: Որքան քիչ լինեն ու ավելի շուտ՝ իրենց լղրճուկ ճիչի մեջ խեղդվեն այդպիսիք, այնքան երկիրը շուտ ոտքի կկանգնի: Բայց նրանց իրենց բնում խեղդողը հանրությունն է լինելու: Վկա՝ Արարատի ցեմենտի աշխատակից այն կինը, որն ասում էր թե իրենց հատուկ կառավարության դեմ են հանում, բայց իրենք կառավարությանը դեմ չեն գնա ու Նիկոլ Փաշինյանի դեմ ցույց չեն անի»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր