ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+29 °C
Բեկում համաշխարհային առողջապահության մեջ. Իսրայելում կենդանի սիրտ են տպել
21:20, 16.04.2019 | mamul.am
9188 | 1

Թել Ավիվի համալսարանի գիտնականները բեկում են մտցրել համաշխարհային առողջապահության մեջ: Նրանք կարողացել են 3D տպիչով տպել աշխարհում առաջին կենդանի սիրտը: Հայտնագործությունը հեղափոխական նշանակություն ունի և բացում է ապագայի դռները, որտեղ այլևս կարիք չի լինի դեղամիջոցների, դոնորական օրգանների, չի լինի փոխպատվաստումից հետո դրանց հավանական մերժման վտանգ օրգանիզմի կողմից:

Ըստ իսրայելցի գիտնականների՝ արդեն առաջիկա տասնամյակում նոր տեխնոլոգիայով հնարավոր կլինի անհատական պատվերով ստանալ օրգաններ՝ պացիենտից վերցված հյուսվածքների նմուշներից:

Լրիվ չափով և կենսահամատեղված սիրտ ստանալը մինչ օրս գիտնականների առջև դրված բարդագույն խնդիրներից մեկն է եղել: Եվ ոչ միայն այն պատճառով, որ ինքնին սիրտը հանդիսանում է շատ բարդ կառուցվածքով օրգան, այլև այն պատճառով, որ շատ դժվար է տրամադրության տակ ունենալ անհրաժեշտ քանակության սրտի բջիջներ:

Փորձարկման համար օգտագործվել է պացիենտից վերցված ֆիբրիլյար սպիտակուց, որը հիմքն է հանդիսանում շարակցական հյուսվածքի՝ կոլլագենի: Այն գենետիկ ինժեներիայի պրոցեսում վերածել են ցողունային բջիջների, որոնք էլ հետո ձևափոխել են սրտամկանի և արյունատար անոթների բջիջների:

Տպագրումը իրականացվել է Համակարգչային շերտագրման և մագնիսառեզոնանսային շերտագրման արդունքում ստացված տվյալների հիման վրա: Արդյունքում ստեղծվել է սիրտ, որը բաղկացած է շատ երիտասարդ բջիջներից, ինչպես նորածնինը, և որը կարողանում է կծկվել:

Գիտափորձի հաջորդ փուլում եռաչափ տպիչով ստացված սիրտը պետք է պատվաստեն կենդանու օրգանիզմում: Սակայն մինչ այդ գիտնականները մտադիր են հետևել սրտի աճին հատուկ միջավայրում, ինչպես նաև ստուգել, թե որքան արդյունավետ են գործում ու փոխազդում բջիջները:

«Արդեն այսօր կարելի է վստահաբար ասել, որ մեթոդը թույլ է տալիս ցանկացած չափի սիրտ տպել: Քանի որ այն պատրաստված է պացիենտի օրգանիզմից վերցված նյութից, ապա օրգանիզմի կողմից մերժում պետք է որ չլինի: Ավելին, փաստացի հնարավոր է ստանալ ցանկացած չափերի ու տեսակի օրգաններ, որոնք անհրաժեշտ են փոխպատվատսման համար»,- ասել է պրոֆեսոր Դվիրը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր