Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ ռուսական նավթի արտահանումն Ուկրաինա կկասեցվի. «Ուկրաինա ռուսական նավթի ու նավթամթերքի արտահանման վրա արգելք է սահմանվում»:
Հունիսի 1-ից, առանձին թույլտվությունների հիման վրա Ուկրաինան կկարողանա ներմուծել վառելիքի և էներգետիկայի համալիր արտադրանքը, այդ թվում՝ ածուխ ու նավթամթերք: Այս մասին հաղորդում է РИА Новости-ին:
Ավելի վաղ, Ուկրաինայի կառավարությունն ընդլայնել էր ռուսական այն ապրանքների ցանկը, որոնց ներմուծումը երկրի մաքսային տարածք արգելվում էր: