ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +13 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Կա՛մ Դավիթը գնում է բանտ, կա՛մ ԱԱԾ տնօրենը՝ տուն»․ Նորայր Նորիկյան
10:30, 19.04.2019 | mamul.am
6087 | 1

Փաստաբան Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Դավիթ Սանասարյանի շուրջ ծավալվող գործընթացները կարելի է որակել որպես աղմկոտ սկանդալ:
Անկեղծ ասած, հավատս չի գալիս, որ Դավիթը կարող էր ներքաշված լինել այսպիսի կոռուպցիոն գործընթացի մեջ:
Այդուհանդերձ, Հայաստանում պետք է հարգել ցանկացած անձի անմեղության կանխավարկածը և այն դարձնել կյանքի նորմ:
Եթե մեղադրանքը հիմնավոր լինի, բնականաբար, ով ուզում է լինի, պետք է ենթարկվի պատասխանատվության, իսկ եթե ոչ, ապա բազմիցս նշել եմ, որ որևէ անմեղ անձ մեր երկրում չպետք է պատժվի:
Բայց այդ մասին չէ, որ ուզում եմ խոսել:
Պատկերավոր ասված, Ազգային անվտանգության ծառայությունը վարչապետի աջ ձեռքն է, իսկ պետական վերահսկողական ծառայությունը՝ ձախ ձեռքը, կամ ճիշտ հակառակը:
Եվ երբ ԱԱԾ-ում քննվող քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվում պետական վերահսկողական ծառայության պետին, պետք է արձանագրել, որ անկախ այս քրեական գործի ելքից, գործընթացն ինքնին լրջագույն հարված է վարչապետ Նիկոլ Փաշինյանի քաղաքական իշխանության հեղինակությանը:
Այս գործընթացից որևէ իշխանություն չի կարող շահած դուրս գալ:
Սա կոռուպցիայի դեմ պայքար չէ, ո՛չ էլ կոնկրետ անձին լիկվիդացնելու փորձ:
Խոսքը գնում է պետական համակարգում կարևորագույն երկու ինստիտուտների միջև գոյություն ունեցող անվստահության ցցուն դրսևորման մասին, ինչը նշանակում է, որ գործ ունենք դեռևս ամբողջությամբ չամրացած, ներքին խնդիրներով ծանրաբեռնված և միմյանց նկատմամբ փոխադարձ վստահություն չունեցող համակարգի հետ…
Այս գործի վերջաբանը շատ պարզ է. Կա՛մ Դավիթը գնում է բանտ, կա՛մ ԱԱԾ տնօրենը՝ տուն…»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր