ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +14 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Հիմնական խնդիրը, որ ես հիմա հարց կասեմ և եթե որևիցե մեկը մասնագիտորեն կարող է առարկել, ես ասեմ՝ դուք ճիշտ եք»․ Ծառուկյան
13:40, 19.04.2019 | mamul.am
2955 | 1

«Եթե որևէ մեկը կապացուցի, որ սա տնտեսական հեղափոխության ծրագիր է, մենք կողմ կքվեարկենք: Եթե որևէ մեկը ցանկանում է իմ հետ վիճի, ասի՝ դու ճիշտ չես, ես գրեմ, ստորագրեմ: Այդպես չի կարա լինի․․․ Հիմնական խնդիրը, որ ես հիմա հարց կասեմ և եթե որևիցե մեկը մասնագիտորեն կարող է առարկել, ես ասեմ՝ դուք ճիշտ եք: Հարցը պետք է ճիշտ ներկայացվի, չկա իմ ու քոնը: Եթե հարցի պատասխանը կտան, կասենք դուք ճիշտ եք, մենք սխալ: Իսկ եթե մենք ենք տալիս, թող բարի լինեն հարցի պատասխանը տան»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով իրանական ցեմենտի ներկրումների վրա տուրք սահմանելու հարցին, ասել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։

«Հիմա խորհրդարանում ցեմենտի մասնագետ կա՞. ասում են՝ էժան ցեմենտ լինի, շինարարությունը զարգանա: Ես էլ եմ դրան կողմնակից, ձեր ցավը տանեմ»,- շարունակել է Ծառուկյանը՝ խորհուրդ տալով գնալ Հրազդանի ցեմենտի գործարան և տեսնել, որ ինքնարժեքը չեն կարող ավելի շատ էժանացնել. «Գնացեք տեսեք, «Հրազդանի» գործարանը կարողանո՞ւմ է ինքնարժեքն էժանացնել: Ինքնարժեքն այն ժամանակ կլինի էժան, եթե գազի և հոսանքի դոտացիա տան»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր