ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Մեր լռությունը թանկ գին է ունենալու»․ Աշոտ Ասատրյան
17:20, 19.04.2019 | mamul.am
3831 | 0

Ռազմական վերլուծաբան Աշոտ Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ադրբեջանական կողմը, օգտվելով մեր կողմի «փակ բերան» լինելու հանգամանքից, ամեն անգամ ԱԳ նախարարների հանդիպումից հետո սկսում է բացի պաշտոնական հայտարարությունը նաև այլ մանրամասներ ներկայացնել հանդիպումներից և պայմանավորվածությունից: Հնարավոր է՝ դրանց մեծ մասը հորինված են, հնարավոր է՝ դրանք հատուկ տարածվում են հասարակության տրամադրությունն ստուգելու համար, սակայն մեր լռությունը հետագայում թանկ գին է ունենալու, քանի որ մարդիկ սկսելու են տեղեկատվական քաղցը լռացնելու համար օգտվել թշնամու հարթակներից, նրանց էլ եթե լսենք, այսօր-վաղն Արցախի կեսը կհանձնենք, մյուս կեսն էլ՝ մինչև տարվա վերջ: Տեղեկատվական հարթակում սրանց հետ արդար խաղի կանոններով աշխատել չի կարելի, պետք է ցանկացած պահ օգտագործել թշնամու սադրիչ քայլերը ձախողելու համար ու թույլ չտալ, որպեսզի նրանք մտնեն նաև մեր հասարակության քննարկվող թեմաների մեջ»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր