ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Ցեմենտի վերաբերյալ նախագիծն ԱԺ-ն ընդունեց առաջին ընթերցմամբ
14:25, 19.04.2019 | mamul.am
3669 | 0

ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության կողմից ներկայացված՝ ցեմենտի մեկ տոննայի ներկրման համար 22 հազար դրամ սահմանելու օրենքի նախագիծը:

ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը վարման կարգով իր ելույթում ասաց, որ օրենքները բազմակողմանի պիտի քննարկվեն և հետո միայն քվեարկվեն․ «Եկեք քվեարկենք, հետո մտածենք, թե ինչ ենք անում: Մենք հարգում ենք խորհրդարանի օրենսդիր գործունեությունը և կարծում ենք, որ պետք է քվեարկենք այն օրենքները, որոնք քննարկվում են ամբողջապես, որտեղ սողանցքներ և թեմաներ չկան, որոնք առանձին պիտի հետո քննարկվեն, չկան, դրա համար ԲՀԿ-ն քվեարկելու է դեմ»:

«Իմ քայլը» խմբակցության անդամ Հայկ Սարգսյանն ասաց, որ նախագծերի փաթեթին կողմ քվեարկելը բխում է միայն արտադրողների շահերից, ընդգծեց՝ դա ի վնաս ներմուծողների է, դրանով 22 հազար պետտուրք են ավելացնում, ինչն անուղղակիորեն ստացվում է, որ վնաս է ներմուծողին:

Այսպիոսվ, առաջարկվող օրենքն առաջին ընթերցմամբ ընդունվեց 78 կողմ և 42 դեմ ձայների հարաբերակցությամբ: Դեմ քվեարկեցին ԼՀԿ-ն և ԲՀԿ-ն:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր