ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+9 °C, +9 °C ... +18 °C Վաղը`+19 °C
Ներթիմային գզվռտոց. Ավինյանի մտերիմը՝ սուպերփոխնախարարի հավակնորդ. «Հրապարակ»
10:05, 20.04.2019 | mamul.am
3941 | 0

«Հրապարակ»-ը գրում է. «Կառավարության կառուցվածքի փոփոխության փաթեթն ընդունելուց հետո որոշ նախարարություններում ներթիմային գզվռտոցը սրվել է փոխնախարարների շրջանում։ Բանն այն է, որ որոշ նախարարություններ վերակազմավորվելու են, միանալու են մյուսներին, մասնավորապես մշակույթի, սպորտի նախարարությունները՝ կրթության և գիտությանը, և նոր ստեղծվող սուպերնախարարությունն ունենալու է մեկ նախարար ու ոլորտային փոխնախարարներ։ Այսինքն՝ գործող փոխնախարարներից միայն մեկն է մնալու պաշտոնին։

Որոշ տեղեկություններով, հատկապես բուռն պայքար է ընթանում մշակույթի փոխնախարարներ Նազենի Ղարիբյանի և Տիգրան Գալստյանի միջև։ Վերջինը հույս ունի, որ տիկնոջ շուրջ բարձրացած աղմուկը կտա իր արդյունքը, և ինքը կդառնա սուպերնախարարության՝ մշակույթի գծով փոխնախարարը։ Ի դեպ, նա փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հետ ջերմ հարաբերություններ ունի։ Պայքար է գնում նաև կրթության գծով փոխնախարարների միջև․ հիմա նրանք 3-ն են, որից երկուսը՝ կին»:

Մանրամասները՝ թերթի համարում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր