ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+27 °C
«Ա՛յ Ալեն ջան, Դավիթը որ օսիպյանական շակալների դեմ կռիվ էր տալիս, ոստիկանական բաժիններում խոշտանգվում, դու ո՞ւր էիր». Ս. Ասլիկյան
10:30, 20.04.2019 | mamul.am
7135 | 0

«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության աջակիցներից Սամվել Ասլիկյանը սոցկայքի իր էջում գրել է. «Ալեն Սիմոնյանն ասում է` «Ծռերի ի՞նչ գործն է ՔՊ անդամ Դավիթ Սանասարյանը»։
Բա ա՛յ ախպեր ջան, ա՛յ Ալեն ջան, այնպես չի էլի, որ կյանքը անցած տարվա ապրիլի 23-ից է սկսվել, այնպես չի էլի, որ Դավիթը միջև ՔՊ անդամագրում այս երկիր մոլորակում չէր ապրում: Էն որ Դավիթը Սարի թաղում և Խորենացիում ձեր Օսիպյանական շակալների դեմ կռիվ էր տալիս, էն որ ոստիկանական բաժիններում Դավիթը խոշտանգվում էր` դու ո՞ւր էիր: Հաա, հարթակում Նիկոլի մեջքի հետևը կանգնած էիր, համար մեկ ընդդիմություն էիք խաղում:
Հա, Սանասարյանն էլ գուցե որոշ չափով սկզբունքներից հետ կանգնեց: Բայց ամենայն հավանականությամբ նա իր սկզբունքները տակից էր առաջ տանում` որի համար էլ հայտնվեց տվյալ վիճակում»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր