ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+30 °C, +16 °C ... +30 °C Վաղը`+27 °C
«Պորոշենկոն խղճուկ տեսք ուներ». Սաակաշվիլի
15:15, 20.04.2019 | mamul.am
5296 | 0

Ըստ Վրաստանի նախկին նախագահ, Օդեսսայի նախկին քաղաքապետ Միխայիլ Սաակաշվիլիի գնահատմամբ՝ Պորոշենկո-Զելենսկի բանավեճում առավելություն ուներ Զելենսկին: Макси-ТВ-ին տված իր հարցազրույցում Սաակաշվիլին նշել է, որ Պորոշենկոն «խղճուկ» տեսք ուներ. «Չեմ ուզում ասել, որ Զելենսկին հաղթեց, պարզապես Պորոշենկոն որքան խոսում էր, այնքան ինքն իրեն էր վնասում: Զելենսկին ու նրա թիմը շատ լավ են ճանաչում Պորոշենկոյին և քաջատեղյակ են, որ վերջինն իրեն համեմատում է Չերչիլի հետ. «Չերչիլը երևի գերեզմանում շրջվել է»,- ասել է Վրաստանի նախկին նախագահը:

Սաակաշվիլին նաև հավելել է, որ ապրիլի 21-ից հետո Վրաստանում քաոսային իրավիճակ է ստեղծվելու: Հարցին, թե առաջարկի դեպքում կաջակցի՞ Զելենսկուն, պատասխանել է. «Ես անպայման կգամ Կիև և կօգնեմ ոտքի կագնել ուկրաինացիներին, քանի որ Ուկրաինան համարում եմ իմ տունը»:

Հիշեցնենք, որ Պորոշենկո-Զելենսկի բանավեճը կայացել է ապրիլի 19-ին Օլիմպիական մարզադաշտում: Միջոցառմանը ներկա է գտնվել 22 հազար մարդ:

Ընտրությունների երկրորդ փուլը կանցկացվի վաղը՝ ապրիլի 21-ին:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր