ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Մի՛ շտապեք քննադատել վարչապետին». Կարինե Հարությունյան
20:30, 21.04.2019 | mamul.am
6221 | 1

Լրագրող Կարինե Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վարչապետի այսօրվա գրառման մասին:
Ես, թեև հավատացյալ եմ, բայց եկեղեցական կանոններին և տոներին անկանոն հետևողներից եմ, սակայն գիտեմ, որ Սուրբ Ծննդյան ժամանակ, պատարագից հետո հավատացյալները միմյանց ավետում են՝ «Քրիստոս ծնավ և հայտնեցավ, մեզ և ձեզ մեծ ավետիս» և ի պատասխան լսում՝ «Օրհնյալ է հայտնությունը Քրիստոսի»:
Հարության տոնի ժամանակ ասում են՝ «Քրիստոս հարյավ ի մեռելոց» և պատասխանում՝ «Օրհնյալ է հարությունը Քրիստոսի»:
Հիմա՝ ի՞նչ է գրել վարչապետը, գրել է՝ «Քրիստոս ի մեջ մեր հայտնեցավ»: Ո՛չ Սուրբ Ծննդյան, ո՛չ էլ Հարության տոնի ողջույններից որևէ մեկը: Եթե վարչապետին քննադատող ոմանք իմանային այսքանը և մի քիչ պարզ տրամաբանությանը տրվեին, կտեսնեին, որ նրա գրածի մեջ որևէ սխալ բան չկա: Մարդկանց մեջ Հիսուսի խոսքի նկատմամբ հավատքը ավելի զորացավ Նրա հարություն առնելուց հետո: Մարդիկ տեսան հարություն առած իրենց առաջնորդին, Հիսուսն իր Խոսքով ավելի մտավ նրանց սրտերը, մարդիկ համոզվեցին, որ Նա Աստծուց է: Եվ եթե մինչ հարությունը նրանց կողքին էր, ապա հարությունից հետո նրանց մեջ էր և նրանց սրտի ու հոգու մեջ էր Հիսուսի Խոսքը: Որևէ հոգևորական, անշուշտ, սա ավելի լավ կբացատրի, քան ես արեցի: Բայց էլի եմ ասում՝ սա է տրամաբանությունը. Հիսուս հայտնեցավ մարդկանց մեջ հենց իր հարությամբ: Եվ նրա Խոսքը հավատացյալների համար դարձավ հոգու մեռոն և կյանքի բանալի: Այնպես որ, մի՛ շտապեք քննադատել վարչապետին: Նա ոչ մի սխալ բան չի գրել»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր