ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +11 °C ... +17 °C Վաղը`+18 °C
Արքայազն Հարին ու Մեգան Մարքլը, հնարավոր է, տեղափոխվեն Աֆրիկա
16:35, 22.04.2019 | mamul.am
4888 | 0

Բրիտանական The Sunday Times թերթի հաղորդմամբ Սասեքսի դուքսն ու դքսուհին երեխայի ծնվելուց հետո, հնարավոր է, Աֆրիկան տեղափոխվեն: CNN-ն էլ հաղորդում է, այդ քայլով նրանք փորձում են թագավորական ընտանիքի ազդեցության տակ գտնվող երկրներում մեծացնել Մեծ Բրիտանիայի քաղաքական դերը: ԱՄՆ-ում Մեծ Բրիտանիայի նախկին դեսպան, արքայազն Հարիի միջազգային հարցերով խորհրդական Դեյվիդ Մանինգը գտնում է, որ այդ ուղևորությունը կամրապնդի թագավորական զույգի դիրքն ու նրանց հնարավորություն կընձեռի հետագայում բնակություն հաստատել Վինդզորում:

Հիշեցնենք, որ Եղիսաբեթ Երկրորդ թագուհին Մեգան Մարքլին նշանակել է Համագործակցության երկրների խորհրդի փոխնախագահ: Այդ երկրների շարքում կա աֆրիկյան 19 պետություն:

Նշենք, որ Հարին ու Մեգանը որոշել են խախտել թագավորական ընտանիքի ավանդույթն ու գաղտնի պահել երեխային ծնվելու մանրամասները: Հոկտեմբերին թագավորական ընտանիքը հայտնել էր Մեգանի հղիության մասին:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր