ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +12 °C ... +22 °C Վաղը`+20 °C
«Դավիթ Սանասարյանն իմ ընկերն է, և այս երևույթն ինձ համար հաճելի չէ». Սուրեն Պապիկյան
22:40, 22.04.2019 | mamul.am
3257 | 0

«Ես որևէ կանխակալ ռիսկ չեմ տեսնում և չեմ ուզում մտնել մի խնդրի մեջ, որը դեռևս քննության շրջանում է»,- այսօր «Ազատություն» ռադիոկայանի եթերում ասել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը՝ անդրադառնալով ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանին մեղադրանք առաջադրելու հարցին:

Նրա խոսքով՝ պետական պաշտոնյան չպետք է առաջնորդվի զգացմունքներով, վերջինիս համար առաջնահերթ պետք է լինի միայն պետական շահը:

«Դավիթ Սանասարյանը իմ ընկերն է. հեղափոխության ընթացքում մենք բավականին մտերմացել ենք, անցել ենք դժվարությունների միջով և, իհարկե, այս երևույթը ինձ համար հաճելի չէ: Բայց, այնուամենայնիվ, մենք գործում ենք իրավական պետությունում. մենք պետական պաշտոնյաներ ենք և յուրաքանչյուրս մեր գործողություններում չպիտի առաջնորդվենք զգացմունքներով, այլ` պետության շահերով և իրավականությունը հարգելով: Եվ, բնականաբար, իմ դիրքորոշումն ու կողմնորոշումը պետք է լինի Հայաստանի Հանրապետության օրենքների և իրավականության սահմաններում»,- եթերի ժամանակ ասել է նախարարը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր