1915 թվականի ապրիլի 24-ին Կոստանդնուպոլսում ձերբակալվեցին հայ համայնքի թվով 2345 մտավորականներ, քաղաքական գործիչներ և գործարարներ, ինչով սկիզբ դրվեց 1915-1923 թթ Հայոց Ցեղասպանությանը։ Ձերբակալված հայ մտավորականները տեղափոխվեցին երկու համակենտրոնացման վայրեր Անկարայի մոտ, ղեկավարվելով Ներքին գործերի մինիստր Թալեաթ փաշայի արձակած հրամանով։ Հայ մտավորականների տեղահանությունը երբեմն անվանում են Կարմիր կիրակի։ Տեղահանության մասին օրենքի ընդունումից հետո, 1915 թվականի մայիսի 29-ին, ձերբակալվածները տեղաբաշխվեցին ամբողջ կայսրության տարածքում և նրանց մեծամասնությունը սպանվեցին։ Շատ քչերը, այդ թվում Վրթանես Փափազյանը և Կոմիտասը, փրկվեցին առանձնահատուկ միջամտության արդյունքում։ Մեծ Եղեռնի զոհերի հիշատակի օրը նշվում է ամբողջ աշխարհում ամեն տարվա ապրիլի 24-ին ի հիշատակ Օսմանյան կայսրությունում Հայոց Ցեղասպանության բոլոր զոհերի։ 1915 թվականի ապրիլի 24-ը լայնորեն ընդունվում է որպես Հայոց Ցեղասպանության սկիզբ։ Մեծ Եղեռնի զոհերի հիշատակի օրը առաջին անգամ նշվել է 1919 թվականին, դեպքերի չորրորդ տարելիցին, Կոստանդնուպոլիսում: Այս ժամանակից սկսած հայերը ամբողջ աշխարհում նշում են այդ օրը։ |