ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +11 °C ... +17 °C Վաղը`+18 °C
«Այսօր ոչ միայն սահմանապահի, այլև մեր զինված ուժերի, մեր ժողովրդի տոնն է». Ն. Փաշինյան
11:50, 26.04.2019 | mamul.am
4358 | 0

«Հայաստանի Հանրապետություն ասելով, առաջին հերթին նկատի ունենք մեր սահմանները, որովհետև այդ սահմաններով է տեղորոշվում մեր տեղը Երկիր մոլորակի վրա, արևի տակ, ապագայի և անցյալի մասին մեր պատկերացումը: Եվ ուրեմն, սահմանապահ ծառայությունը, Սահմանապահի օրն այս առումով ունի չափազանց կարևոր նշանակություն»,- հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով Սահմանապահի օրվա առթիվ այցելել է ԱԱԾ սահմանապահ զորքերի վարչություն:

«Այսօր մենք նշում ենք Սահմանապահի օրը՝ նկատի ունենալով առաջին հերթին ԱԱԾ-ին, ԱԱԾ սահմանապահ զորքերին, բայց ուզում եմ ընդգծել, որ մեզ հայտնի հանգամանքների բերումով, սահմանապահ լինելը ոչ միայն աշխատանքային կոչում է, այլև առաքելություն ու այն պատվով կատարում են սահմանապահ զորքերի, ԶՈւ, ոստիկանության զորքերի ծառայողները»,- հավելել է վարչապետը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր