ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +10 °C ... +20 °C Վաղը`+21 °C
ԱՄՆ-ն ձգտում է օգնել ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը. Պետդեպ
12:20, 03.05.2019 | mamul.am
5675 | 0

Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի օգնականի տեղակալ Ջորջ Քենթը լրագրողներին հայտնել է, որ ԱՄՆ-ն, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, լրջորեն է վերաբերվում ԼՂ հակամարտության կարգավորման գործում ունեցած իր պատասխանատվությանը և հանձնառու է խաղաղ ճանապարհով խնդրի կարգավորման հարցում կողմերին օգնելու ձգտմանը: Այս մասին հաղորդում է TASS-ը:

«Ուրախ ենք, որ կողմերի միջև երկրի ղեկավարների և ԱԳ նախարարների մակարդակով հանդիպումներ են կայացել։ Կողմերը շփման գծում լարվածության նվազման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել։ Մոսկվայում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳ նախարարերի՝ վերջերս կայացած հանդիպմանը ձեռք են բերվել գոհացուցիչ համաձայնություններ»,- նշել է Քենթը:

Խոսելով ԱՄՆ-ում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հաջորդ հավանական հանդիպման մասին՝ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչն ասել է․ «Չեմ կարող ասել, որ հաջորդ հանդիպման տեղն արդեն որոշել ենք։ Սակայն վստահ եղեք, որ ԱՄՆ-ը լրջորեն է վերաբերվում իր պարտականություններին։ Մենք ցանկանում ենք աջակցել գործընթացին, որը կհանգեցնի հակամարտության խաղաղ կարգավորմանը»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր