ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+27 °C
Հետաքրքասեր տղամարդն ընկել է հրաբխի խառնարանն ու ողջ մնացել
15:15, 05.05.2019 | mamul.am
9051 | 0

Մայիսի մեկին Հավայան ազգային հրաբխային պարկում արտակարգ դեպք է տեղի ունեցել: Այցելուներից մեկն անցել է սահմանազատող ճաղավանդակն ու ընդհուպ մոտեցել ակտիվ Կիլաուեա հրաբխի խառնարանին՝ սելֆի անելու նպատակով: Սակայն հողը նրա ոտքերի տակ փլվել է և նա ցած է ընկել 21 մ բարձրությունից: 32-ամյա պայմանագրային զինվորականը լուրջ վնասվածքեր է ստացել, սակայն նրա կյանքին վտանգ չի սպառնում:

Հիշեցնենք, որ այս հրաբուխը ժայթքել էր անցյալ տարի՝ ավերելով 700 տուն: Զինվորականի բախտը բերել է, որ այս պահին հրաբուխը չի գործում:

Նրան դուրս են հանել մեծ դժվարությամբ և ուղղաթիռով հասցրել հիվանդանոց:

Հետաքրքասեր տղամարդն ընկել է հրաբխի խառնարանն ու ողջ մնացել
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր