Իրանի նախագահի եղբայր Հուսեյն Ֆերեյդունն, ով ձերբակալվել էր 2017 թվականին ֆինանսական հանցագործությունների մեղադրանքով, երեկ դատապարտվել է ազատազրկման, հայտնում է ISNA-ն: Պետական ծառայողների դատական դեպարտամենտի ղեկավարը հայտնել է, որ դատարանի որոշումը դեռևս վերջնական չէ, ուստի ինքը զերծ կմնա մանրամասներից: Հիշեցնենք, որ Ֆերեյդունը 2015-ին եղել է ԻԻՀ հատուկ բանագնացը միջուկային ծրագրով: 2017-ին ձերբակալվելուց հետո նա 8,3 միլիոն դոլար գրավի դիմաց ազատ էր արձակվել:
|