ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +11 °C ... +18 °C Վաղը`+17 °C
Առաջին անգամ «Միսս ԱՄՆ», «Միսս Ամերիկա» և «Միսս դեռահաս ԱՄՆ» անվանակարգերում հաղթել են սևամորթ կանայք
12:20, 06.05.2019 | mamul.am
8535 | 0

Ամերիկյան գեղեցկության մրցույթների պատմության մեջ առաջին անգամ «Միսս ԱՄՆ», «Միսս Ամերիկա» և «Միսս դեռահաս ԱՄՆ» անվանակարգերում միաժամանակ հաղթող են ճանաչվել սևամորթ կանայք: Այս մասին հաղորդում է CNN-ը:

1920-ական թթ. ԱՄՆ-ում մեկնարկած մրցույթներն ըստ մաշկի գույնի արգելափակում էին կանանց մասնակցությունը: Անգամ այն ժամանակ, երբ մրցութային կազմակերպությունները փոխեցին կանոնները, խտրականությունն, այնուամենայնիվ, պահպանվում էր:

Միայն վերջին 50 տարիների ընթացքում է, որ սևամորթ կանայք սկսել են գերակշռել նման մրցույթներում: 1983-ին Վանեսա Վիլիամսը դարձավ առաջին սևամորթ «Միսս Ամերիկան», 1990-ին էլ Քարոլ Էն-Մարի Գիստը դարձավ առաջին սևամորթ «Միսս ԱՄՆ»-ն: 1991-ին «Միսս դեռահաս ԱՄՆ» անվանակարգում առաջին անգամ հաղթող ճանաչվեց սևամորթ Ջանըլ Բիշոփը:

Այսպիսով, երբ Չեսլի Քրիստը «Միսս ԱՄՆ 2019»-ի հաղթող ճանաչվեց, նա դարձավ պատմական սևամորթ եռյակի անդամը, որի մյուս անդամներն են «Միսս դեռահաս ԱՄՆ» անվանակարգի հաղթող Գարիսն ու «Միսս Ամերիկա 2019-ի» տիտղոսը կրող Ֆրանկլինը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր