ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +14 °C ... +29 °C Վաղը`+28 °C
Քիմն ու Քանյեն 4-րդ երեխան ունեցան
21:35, 10.05.2019 | mamul.am
10450 | 3

Քարդաշյան-Ուեսթ զույգի 4-րդ երեխան է լույս աշխարհ եկել: Նրան լույս աշխարհ է բերել փոխնակ մայրը:

Բարի լուրը Քիմը հայտնել է Twitter-ի իր էջում՝ գրելով․ «Նա այստեղ է և նա հրաշք է»։

Օրեր առաջ Քիմն ասել է, որ որդուն անվանելու է ի պատիվ եղբոր՝ Ռոբերտի։

Ավելի վաղ հայտնել էինք, որ առողջական խնդրների պատճառով 38-ամյա Քիմը չի կարող ինքնուրույն ծննդաբերել: Նա լույս աշխարհ է բերել իրենց առաջին և երկրորդ երեխաներին, երրորդին՝ դուստր Չիկագոյին, նույնպես ծնել է փոխնակ մայրը: Ի դեպ, Քիմը նաև հայտնել էր, որ տղան այնքան է նման Չիկագոյին, կարծես նրա երկվորյակը լինի:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր