ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Հակածխախոտային միջոցառումները ոչ թե այսօրվա, այլև ապագա ծխողներին չծխող դարձնելուն են ուղղված». նախարար
13:10, 13.05.2019 | mamul.am
1783 | 0

«Ուզում եմ բոլորդ իմանաք, որ հակածխախոտային միջոցառումները ոչ թե այսօրվա ծխողներին չծխող դարձնելուն են ուղղված, այլև, ավելի շատ, ապագա ծխողներին չծխող դարձնելուն, այսինքն՝ որպեսզի նրանք չսկսեն ծխել: Դրանք հիմնականում վերաբերվում են դեռահասներին և երեխաներին, որ նրանք չսկսեն ծխել»,- անդրադառնալով Առողջապահության նախարարության կողմից մշակված ծխախոտի դեմ պայքարի ծրագրին, ասել է նախարար Արսեն Թորոսյանը: «Եթե լինեն խնդիրներ, միգուցե կվերամշակվի այդ օրենքը, դրա դեմ որևէ տնտեսական, առողջապահական, իրավական փաստարկ չկա»,- ասել նա՝ շեշտելով, որ ոչինչ չի կարող խանգարել, որպեսզի ունենանք ավելի առողջ ազգաբնակչություն:

Թորոսյանի խոսքով՝ այս օրենքի ընդունումը տնտեսապես շատ օգտակար է ինչպես ցանկացած երկրի, այնպես էլ Հայաստանի համար: «Սրտանոթային հիվանդություններ, թոքի քաղցկեղ, շաքարային դիաբետ... Մենք անցած շաբաթ այս օրենքի հետ կապված հատուկ ցույց տվեցինք տնտեսական մոդելը, և թե ինչքան վնաս ենք կրում այս հիվանդությունների պարագայում, մոտավորապես 380 մլրդ դրամ տարեկան վնաս է կրում Հայստանի տնտեսությունը»,- նշեց Ասեն Թորոսյանը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր