ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+28 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+27 °C
Երևանում կփոխվի Շտապ օգնության աշխատանքը. պարզաբանում է Արսեն Թոորսյանը
20:10, 13.05.2019 | mamul.am
5941 | 0

Երևանում Շտապ օգնության կանչերի 70%-ի դեպքում բրիգադը այցելում է հիվանդին ու միայն կատարում համապատասխան գործողություններ. այսպիսով, կանչերի մեծ մասը չի ավարտվում հոսպիտալացմամբ:

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի խոսքով՝ ոչ շտապ կանչերի պատճառով Շտապ օգնության բրիգադներին դժվար է հասնել իսկապես շտապ կանչերին, օրինակ՝ գլխի կամ սրտի կաթվածով հիվանդներին կամ վթարից տուժածներին:

Լրագրողների հետ հանդիպման ընթացքում նախարարը նշել է, թե ինչ գործառույթներ են նախատեսվում այս ոլորտում բորեփոխումներ անելու համար. «Իրավիճակն ինչ-որ կերպ փոխելու համար նախատեսվում է, ըստ անհետաձգելիության և ծանրության աստիճանի, կանչերի դասակարգում սահմանել»,- ասել է նա:

Ըստ այդմ՝ իսկապես շտապ կանչերին բրիգադը պետք է 5-10 րոպեում հասնի, իսկ եթե հիվանդին օբյեկտիվորեն անհետաձգելի օգնություն չի պահանջվում, նա պետք է սպասի, մինչև բրիգադը ազատվի:
«Եթե նման համակարգը նորմալ աշխատի, մի օր հնարավոր կլինի հասնել նրան, որ բրիգադները կդադարեն ոչ շտապ կանչերին մեկնել. նման պացիենտներին դիսպետչերը պարզապես խորհուրդ կտա պոլիկլինիկա դիմել»,- ասել է Արսեն Թորոսյանը:

Նախատեսվում է Երևանում թերապևտի երեկոյան կանչերի նոր համակարգ ներդնել: Ներկայումս առողջապահության նախարարությունը և քաղաքապետարանը քննարկում են Նոր Նորք շրջանում պիլոտային ծրագրի ներդրման հնարավորությունը. երեկոյան 22 պոլիկլինիկաների և Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցի թերապևտները հավելյալ վճարի դիմաց կայցելեն այն հիվանդների տուն, ում ոչ թե շտապ օգնության բրիգադի օգնություն է հարկավոր, այլ՝ թերապևտի:

«Եթե այս համակարգը նորմալ աշխատի, դա կօգնի բեռնաթափել շտապ օգնության բրիգադներներին և հնարավորություն կտա ուղևորվել այն պացիենտների մոտ, որոնց կյանքը վտանգված է և ովքեր իսկապես անհետաձգելի օգնության կարիք ունեն»,- նշել է նախարարը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր