ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +12 °C ... +21 °C Վաղը`+23 °C
«Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը կգան դատարան». Հայկ Ալումյան
22:25, 14.05.2019 | mamul.am
4617 | 2

Այսօր Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը հայտարարել է, որ Արցախի գործող և նախկին նախագահները գալու են դատարան, սակայն պարզ չէ՝ երբ:

«Դատավարության ցանկացած փուլում խափանման միջոցի հարցը կարող է քննարկվել կողմերից յուրաքանչյուրի նախաձեռնությամբ: Ես չեմ կարող ասել՝ նրանք կգա՞ն մինչև այս քննության ավարտը, թե՞ չէ»,- լրագրողների հետ զրույցի ժամանակ ասել է Ալումյանը:
Նշենք, որ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը երաշխավորություն էին ներկայացրել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու վերաբերյալ:

Սակայն դատավոր Դավիթ Գրիգորյանը, նիստի ժամանակ ասել էր, որ այն անձը, ով երաշխավոր լինելու ակնկալիքով դիմել է դատարանին, պետք է ներկայանա դատարան՝ իր կամարտահայտությունը վերահաստատելու:

Հավելենք նաև, որ պաշտպանները խոստացել էին մինչև այսօրվա դատական նիստի ավարտը ճշտել, թե երբ կարող են նախագահները ներկայանալ դատարան:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր