ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +17 °C ... +29 °C Վաղը`+28 °C
Ինչո՞ւ 9-րդ դասարանի հայոց լեզվի քննությունից հետո պատասխանի ձևաթղթի պատճենը քննասենյակից չի հանվելու
21:55, 14.05.2019 | mamul.am
7341 | 0

Ըստ կառավարության 12.04.2012թ. թիվ 597-Ն որոշման, միասնական քննություններ հանձնողները՝ 12-րդ դասարանն ավարտողները, քոլեջների շրջանավարտները, նախորդ տարիների շրջանավարտները և այլն, այսինքն՝ բուհերի դիմորդները, քննության պատասխանի ձևաթղթերը պատճենահանում և քննասենյակից դուրս գալիս վերցնում են իրենց հետ: 9-րդ դասարանի հայոց լեզվի կենտրոնացված ավարտական քննությունները կարգավորող՝ կրթության և գիտության նախարարի հրամաններից ոչ մեկը նման գործառույթ չի նախատեսում՝ ոչ 388-Ն-ը, ոչ էլ 152 Ա/2-ը: ԳԹԿ-ն հիշեցնում է, որ կենտրոնացված քննության թեստում կա շարադրության տարրեր պարունակող առաջադրանք, որը, անգամ քննասենյակից դուրս գալիս ձևաթուղթը պատճենելու դեպքում, ստուգված չի լինելու: Քննության ավարտից անմիջապես հետո քննական կենտրոնում այն ստուգելու են հատուկ այդ գործառույթն իրականացնելու համար վերապատրաստված ստուգողները: Հետևաբար, անիմաստ է պատճենել չստուգված շարադրությամբ ձևաթուղթը: Աշակերտներն իրենց ձևաթղթերի՝ շարադրության ստուգված մասով սքանին կկարողանան ծանոթանալ արդյունքների հրապարակումից հետո քննության յոթերորդ օրը՝ հունիսի 2-ին, իրենց դպրոցներին տրամադրված կոդերով, իսկ քննության արդյունքի բողոքարկումը կարող են անել քննության արդյունքի հրապարակման հաջորդ օրը՝ հունիսի 3-ին:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր