ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Դատարանում հենց սկսվի բուն պրոցեսը, Քոչարյանն ու «աջակիցներն» իրարու դեմ են խոսելու». Վահե Գևորգյան
05:35, 16.05.2019 | mamul.am
4298 | 0

«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ, Երևանի ավագանու անդամ Վահե Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քոչարյանը, երբ ասում է՝ «տեղյակ չեմ, չեմ տեսել, չեմ լսել», փաստացի ամբողջ մեղքը բարդում է իր համախոհների վրա։ Երկրորդ հերթին` նման պնդում անելով խոստովանում է, որ լինելով երկրի նախագահ, ոչ միայն չի վերահսկել իրավիճակը, այլև պատասխանատվության չի ենթարկել գեթ մեկ անձի։ Իսկ ես համոզված եմ, որ դատարանում հենց սկսվի բուն պրոցեսը, Քոչարյանն ու «աջակիցներն» իրարու դեմ են խոսելու, սեփական կաշին փրկելու համար. դուք այդպես էլ չհասկացաք և արդեն գնացքն էլ գնացել է, որ Ձեր անվտանգության միակ երաշխիքը՝ ներողություն խնդրելն է, թալանի վերադարձը կամ բանտը։ Դրա փոխարեն, Ձեր անկանոն շարժումներով, էլ ավելի եք սրում ժողովրդի ատելությունը Ձեր հանդեպ»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր