ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Պարոն Մարուքյանը, ամենայն հավանականությամբ, միանգամից դասական քաղաքական գործիչ է ծնվել». Մարիա Կարապետյան
23:50, 15.05.2019 | mamul.am
3681 | 1

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պարոն Մարուքյանը, ամենայն հավանականությամբ, միանգամից դասական քաղաքական գործիչ է ծնվել։ Դրա համար քաղաքականության ոչ դասական մեթոդները, այսինքն՝ աթոռ-ամբիոն-աթոռ երթուղուց շեղվող ամեն ինչ նրան զարհուրելի և քաղաքականության հետ անհամատեղելի է թվում։

Ինչպե՞ս կարող էր երկրի քաղաքական կյանքում մասնակցության լեգիտիմ իրավունքից զրկված քաղաքացին դիմել ոչ դասական մեթոդների։ Մի՞թե չէր կարողանում մի ամբիոն գտնել և իր վրդովմունքն արտահայտել, որ ակցիայի է մասնակցել։

Հ․Գ․ Պարոն Գևորգյանը Արտաքին գործերի մարզպետ չէ, այլ Արագածոտնի մարզպետն է։

Հ․Հ․Գ․ Տիկին Սամսոնյան, ո՛չ, ակցիային պարոն Գևորգյանի մասնակցությանը տեղյակ չէի։ Տեղեկացա։ Բան չփոխվեց։ Պարզապես ինքս ինձ հարց տվեցի, թե ես, ե՛ս այդ պահին ի՞նչ էի անում»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր