ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Ձեններդ կտրեք, թե չէ ուրիշ լիքը օրինակներ կբերեմ». Լիզա Ճաղարյան
12:15, 16.05.2019 | mamul.am
7135 | 0

Լրագրող Լիզա Ճաղարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հարց «հայրենասեր» սպեկուլյանտներին, որոնք ոչ մի սարսափելի բան չեն տեսնում այն զարհուրելի փաստի մեջ, որ ռոբիկն Արցախից զորք էր բերել Հայաստանի ցուցարարների դեմ: Պատկերացրեք՝ Արցախում ցույցեր են իշխանության դեմ։ Պատկերացրի՞ք։ Դե հիմա պատկերացրեք, օրինակ, Ժիրայր Սեֆիլյանենք շտապում են սատարելու ցուցարարներին։ Չէ, էս ինչ եմ ասում։ Սա պատկերացնել պետք չի. արդեն տեսել ենք, թե ոնց Արցախի շեմին ջարդեցին-փշրեցին ու ետ ուղարկեցին իրենց եկած ճամփով, այնպես, որ պատկերացնելու կարիք չկա եղած բանը։ Ուրեմն պատկերացրեք, որ Տավուշի մարզից, Լոռու մարզից կամ ձեր ճաշակով՝ ցանկացած մարզից զորք է շարժվում դեպի Ստեփանակերտ՝ արցախցի ցուցարարներին ջարդելու... Բնականաբար՝ հանուն հայրենիքի, միմիա՛յն հանուն հայրենիքի։ Կամ էլ թե չէ՝ իշխանությանը ջարդելու։ Պատկերացրի՞ք։ Դե ուրեմն ձեններդ կտրեք, թե չէ լիքն ուրիշ «պատկերացնելու» օրինակներ կբերեմ»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր