ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+28 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Քոչարյանին աջակցող և դատապարտող քաղաքացիների միջև պայմանավորվածություն ձեռք բերվեց
11:25, 16.05.2019 | mamul.am
4520 | 0

Ռոբերտ Քոչարյանի աջակիցների և նրա դեմ պայքարող ցուցարարների միջև միմյանց չվիրավորելու, չհայհոյելու պայմանավորվածություն ձեռք բերվեց. «Ես առաջարկ ունեմ՝ անկախ նրանից, թե Ռոբերտ Քոչարյանի մասին որ կողմն ի՞նչ կարծիք ունի, մենք բոլորս հայ ենք, և եկեք պահենք հայերի միջև կոռեկտությունը»,- մոտենալով Քոչարյանի աջակիցներին, ասաց քաղաքացիական ակտիվիստ Ջիվան Աբրահամյանը:

Քոչարյանի կողմնակիցները խոստովանեցին, որ իրենց հունից հանում են հատկապես Ռոբերտ Քորչարյանի հասցեին հնչող՝ «մարդասպան, հանցագործ» վանկարկումները. «Նա ով է, ինչ է՝ թողեք թող որոշի դատարանը, դուք մարդուն մի պիտակավորեք»,- ասացին նրանք:

Ջիվան Աբրահամյանն էլ պատասխանեց, որ մարդիկ իրենց կարծիքն են հայտնում երևույթի հանդեպ, սակայն խոստացավ՝ ցանկացած դեպքում վիրավորանքներ չհասցնել:

Ոստիկանները միջամտելով երկխոսությանը՝ առաջարկեցին բոլոր քայլերը կատարել օրենքի սահմաններում:

Այս պահին իրավիճակը հանդարտ է: Ոստիկանները հսկում են տարածքը:

Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք նստավայրի բակում այսօր շարունակվում է Քոչարյանին դեմ և կողմ ակցիաները:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր