ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Արդյո՞ք թափանցիկ է «Կրթության կառավարման տեղեկատվական համակարգը»». Ռուբեն Գրձելյան
21:05, 16.05.2019 | mamul.am
2408 | 0

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության մամուլի քարտուղար Ռուբեն Գրձելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այս հաղորդագրությամբ ուզում եմ լրատվամիջոցների ուշադրությունը գրավել մի անհասկանալի ձևով գործող համակարգի վրա: Դա «Կրթության կառավարման տեղեկատվական համակարգն» է (https://emis.am/schools/index.php/auth): Բանը նրանում է, որ այս տարի ներդրվել է մի էլեկտրոնային համակարգ, որի միջոցով են երեխաները հաշվառվելու դպրոցներում և գնալու առաջին դասարան: Մայիսի 15-ի առավոտյան հեռախոսիս ստացա հաղորդագրություն, որ արդեն կարող եմ գրանցել երեխային: Քանի որ ապրում եմ Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան N20 (նախկին Ձերժինսկի) դպրոցի անմիջական հարևանությամբ և երկու մեծ երեխաներս հաճախում են այդ դպրոցը, ապա բնական է, որ երրորդին էլ պետք է ուղարկենք այդ դպրոց: Մայիսի 16 առավոտյան, այսինքն գրանցումի բացումից մեկ օր հետո, երբ հավաքեցի օնլայն դիմումի համար անհրաժեշտ տվյալները, համակարգը տեղեկացրեց, որ նշված կրթահամալիրում 100 տեղից բոլորն արդեն զբաղված են: Ընդ որում` 2018-ի ընդունելությունը 100 երեխայի չի հասնում: Այսինքն` ռեալ պահանջարկն այդ դպրոցի համար չի հասնում 100 առաջին դասարանցի: Եթե ենթադրենք, որ պահանջարկը 100 է, ապա ո՞նց կարող է ստացվել, որ 100% հայտերը ներկայացվեցին հենց 1 օրվա ընթացքում: Դիմումիս ի պատասխան «Կրթության կառավարման տեղեկատվական համակարգ»-ից հայտնեցին, որ՝ «Հարգելի Ռուբեն, ցավում եմ, որ տեղ չկա արդեն։ Բայց համակարգը գործարկվել է մայիսի 15-ի առավոտյան և այոʹ, շատ շուտ տեղերն սպառվել են։ Ասեմ, որ այս պահին 9519 երեխա արդեն գրանցել են։ Այս տարի առաջին դասարան գնացողների թիվը մոտ 13500 է կանխատեսվել։ Խնդրում եմ` ԶԼՄ ներկայացուցիչներին երկու հարց հղել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը՝

1. Արդյո՞ք թափանցիկ է «Կրթության կառավարման տեղեկատվական համակարգը», և նախարարությունը բացառում է, որ համակարգի միջոցով չեն կատարվում մեքենայություններ, երբ կենտրոնի որոշ դպրոցներոմ տեղերը պահուստավորվում են հետագայում «վաճառելու» նպատակով:
2. Արդյո՞ք Նուբարաշենում կամ 4-րդ գյուղում գրանցված և բնակվող երեխան նույն հնարավորությններն ունի ընդունվելու Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 հմ/դ կամ Ս.Շահմուրադյանի անվան թիվ 85 հմ/դ դպրոց այդ դպրոցների հարևանությամբ բնակվող երեխաների հետ: Եթե այոʹ, թող տրամաբանեն»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր