ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +17 °C ... +31 °C Վաղը`+35 °C
«Արսենալ»-ը դժգոհություն է հայտնել Բաքվում կայանալիք Եվրոպայի լիգայի եզրափակչից
16:00, 16.05.2019 | mamul.am
6764 | 0

Լոնդոնի «Արսենալ»-ը դժգոհություն է հայտնել ՈՒԵՖԱ-ից՝ մայիսի 29-ին Բաքվում կայանալիք Եվրոպայի լիգայի եզրափակչում ակումբին ընդամենը 6 հազար տոմս տրամադրելու համար։

««Արսենալ»-ում բոլորը շատ ուրախ են, որ ակումբը կարողացել է դուրս գալ Եվրոպա լիգայի եզրափակիչ: Սակայն մենք հիասթափված ենք, որ ՈՒԵՖԱ-ն մեր երկրպագուներին տրամադրելու է ընդամենը 6 հազար տոմս մի մարզադաշտում, որը տեղավորում է 60 հազար հանդիսականի: Մենք ունենք 45 հազար գրանցված երկրպագու, և արդյոք այդքան երկրպագուի՝ եզրափակիչը բաց թողնելը միանշանակ ճիշտ է: Մենք շատ բողոքներ ենք ստացել երկրպագուներից և ամբողջովին կիսում ենք նրանց դժգոհությունը:

ՈՒԵՖԱ-ից պահանջելու ենք, որ ապագայում երկրպագուների բոլոր պահանջները հաշվի առնվեն բոլոր որոշումներում, քանի որ այն, ինչ տեղի ունեցավ այս մրցաշրջանում, անընդունելի է և չի կարող կրկնվել: Մենք ուրախ կլինենք մասնակցել բոլոր քննարկումներին՝ հետագայում այսպիսի իրավիճակներից խուսափելու համար»,- նշված է «Արսենալ»-ի հայտարարության մեջ:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր