ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +14 °C ... +29 °C Վաղը`+28 °C
«Մարդակեր», «մարդասպան». դատարանի բակում կրքերը պարբերաբար թեժանում եմ
17:30, 16.05.2019 | mamul.am
3639 | 0

«Արնախում», «մարդակեր», «մարդասպան» վանկարկում են դատարանի բակում Ռոբերտ Քոչարյանին դատապարտող ցուցարարները:

Նշենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք նստավայրում շարունակվում է Մարտի 1-ի գործով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դատավարությունը: Բակում կողմերի միջև լարվածությունն ավելի թեժացավ Արցախի ներկա ու նախկին նախագահներ Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի՝ դատարան ժամանելուց հետո:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ վերոնշյած անձինք այս պահին դատարանում են: Հիշեցնենք, որ նրանք Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքն ազատությամբ փոխարինելու անձնական երաշխավորություն են ներկայացրել և այսօր իրենց ներկայությամբ վերահաստատում են այն:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր