ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +14 °C ... +29 °C Վաղը`+28 °C
«Այս իրավիճակը շատ է խանգարում բոլոր մարզիկներին»․ Արսեն Գրիգորյան
23:55, 16.05.2019 | mamul.am
2183 | 0

Մայիսի 15-ից 19-ն Անգլիայի Մանչեսթր քաղաքում կայանալիք թաեքվոնդոյի աշխարհի առաջնությանը պետք է մասնակցեր նաև Հայաստանի հավաքականը, որը, սակայն, չի կարողացել մեկնել ստուգատեսին՝ վիզաների պատճառով։ Ֆեդերացիան ուշ է ստացել վիզաները։ Առաջնությանը կհասցնի մասնակցել միայն 87 կգ քաշային Արսեն Գրիգորյանը, ում քաշային կարգի կշռման արարողությունը տեղի կունենա վաղը։ MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում բանակայինների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, «Ֆաջր Քափ»-ի և Նալչիկի մրցաշարերի հաղթող և մրցանակակիր Արսենը խոսեց մրցումից ակնկալիքների և մրցաշարին չմեկնած թիմակիցների մասին։

«Վիզան ուշացավ և թիմի մնացած տղաները չհասցրեցին մասնակցել։ Քանի որ իմ մրցումն ամսի 19-ին է, ես կհասցնեմ մասնակցել կշռման արարողությանը և վիճակահանությանը։ Այս իրավիճակը շատ է խանգարում բոլոր մարզիկներին։ Բայց հիմա մեր պայմաններն այսպիսին են։ Կփորձեմ ուժերիս համապատասխան հանդես գալ։

Ես գնում եմ, որ այսքան պարապածս անիմաստ ջուրը չընկնի։ Առաջին անգամ եմ հանդես գալու աշխարհի առաջնությանը։ Շատ վատ եղավ, որ տղաները չկարողացան մասնակցել առաջնությանը։ Հատկապես Սերգեյ Վարդազարյանը․․․ Նա իր գրպանից շուրջ 3 մլն դրամ էր ծախսել՝ վարկանշային մրցումներին մասնակցելու համար։ Մյուս Սերգեյը՝ Ավանեսովը՝ ԱՄՆ-ից էր ժամանել։ Երկուսն էլ չհասցրեցին մասնակցել։ Չգիտեմ ինչ ասել, վատ ստացվեց․․․»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր