ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +17 °C ... +29 °C Վաղը`+28 °C
Զելենսկին պատրաստ է Դոնբասի հարցով բանակցել Ռուսաստանի հետ
13:00, 18.05.2019 | mamul.am
3685 | 0

Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկին պատրաստ է Դոնբասի հարցով՝ «նորմանդական ֆորմատով» Ռուսաստանի հետ բանակցություններ սկսել. РИА Новости-ի հաղորդմամբ հայտարարել է Զելենսկու շտաբի անդամ Ռուսլան Ստեֆանչուկը:

Ուկրաինայի ճգնաժամի լուծման խնդիրը քննարկվում է տարբեր ձևաչափերով անցկացվող բանակցություններում, մասնավորապես՝ «նորմանդական ֆորմատով» (Ռուսաստան, Ֆրանսիա, Գերմանիա, Ուկրաինա): Վարշավայում բանակցությունները «Ժնևյան ֆորմատով» անցկացնելու վերաբերյալ առաջարկ էր եղել, որին պետք է մասնակցեին նաև ԱՄՆ-ն ու Լեհաստանը: Լեհաստանի մասնակցությունը պայմանավորված է երկու Ռուսաստանին և Ուկրաինային սահմանակցելու հանգամանքով: Սակայն հրադադարի համաձայնագիրը միայն Մինսկում է ձեռք բերվել՝ ԵԱՀԿ խմբի և Ռուսաստանի միջև կայացած հանդիպման ընթացքում:

«Վլադիմիր Ալեքսանդրովիչը (Զելենսկին – խմբ.) Ուկրանիայի դեմ պատերազմ սկսած մարդկանց հետ բանակցելու դիրքորոշում է արտահայտել: Բայց դա երկխոսություն կլինի, որին կմասնակցեն նաև մեր գործընկերները»,- ասել է Ստեֆանչուկը 112 Украина-ի ուղիղ եթերում: Ստեֆանչուկի խոսքերով «բանակցույունները կանցկացվեն «նորմանդական ձևաչափի» սահմաններում»:

Ավելի վաղ, Զելենսկին հայտնել էր Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու պատրաստակամության մասին: Ի պատասխան՝ Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել էր, որ Պուտինն օրակարգային բոլոր հարցերի լուծման համար պատրաստ է գնալ երկխոսության, բայց ոչ սադրանքների ու սաբոտաժի շրջանակներում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր