ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Ինչ-որ բան է տեղի ունեցել կալանքի վերաբերյալ որոշման և կասեցման որոշման արանքում». Վահե Գրիգորյան
23:35, 21.05.2019 | mamul.am
6824 | 0

Երեկ «Հայաստանի Հանրապետությունն ընդդեմ Ռ․ Քոչարյանի և մյուսների» գործի վարույթը դատավոր Դ․ Գրիգորյանը կասեցրել էր՝ Սահմանադրական դատարան դիմելու համար։

Այսօր փաստաբան Վահե Գրիգորյանը Հանրայինի եթերում ասել է, որ այդ կասեցման հիմքն է այն, որ դատարանի մոտ կասկածներ են առաջացել պետության գլխի անձեռնմխելիության վերաբերյալ:

«Ուզում եմ, որ բոլորը ուշադրություն դարձնեն հետևյալի վրա. դատարանը, մինչ այդ խափանման միջոցի վերաբերյալ որոշում կայացնելիս, ըստ էության, պետական հարկադրանքի միջոց գործադրելիս, որևէ կասկածի տակ չի առել, որ խնդիրներ կան: Ինչ-որ բան է տեղի ունեցել կալանքի վերաբերյալ որոշման և կասեցման որոշման արանքում. շատ կարևոր մի բան է տեղի ունեցել»,- ասել է փաստաբանը:

Մանրամասն` տեսանյութում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր