ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +12 °C ... +29 °C Վաղը`+28 °C
Բռնցքամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը մեկնել է Ռումինիա
12:05, 22.05.2019 | mamul.am
1859 | 0

Ավագ տարիքի պատանիների բռնցքամարտի Հայաստանի հավաքականն ավագ մարզիչ Արտյոմ Սիմոնյանի և մարզիչ Գևորգ Կոստանյանի գլխավորությամբ այս գիշեր մեկնել է Ռումինիա՝ Գալաց քաղաքում կայանալիք Եվրոպայի առաջնությանը մասնակցելու:

Հիշեցնենք, որ ավագ տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում Հայաստանը հանդես կգա 11 մարզիկով: Մրցավայր են մեկնել 46 կգ քաշային Խաչատուր Մանուկյանը, 48 կգ քաշային Գագիկ Ղազարյանը, 50 կգ քաշային Գոռ Հովհաննիսյանը, 52 կգ քաշային Վարդգես Բաղդասարյանը, 54 կգ քաշային Վահագ Գալստյանը, 57 կգ քաշային Արես Հակոբյանը, 60 կգ քաշային Գոռ Մխիթարյանը, 63 կգ քաշային Կարապետ Բալագոզյանը, 66 կգ քաշային Նարեկ Զախարյանը, 70 կգ քաշային Կամո Բեգյանն ու գերծանր քաշային Հովհաննես Փափազյանը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր