ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Հայկ Ալումյանն այն մարդն է, ով հրազենով իմ վրա հարձակված մարդու շահերն է պաշտպանում». Հայկ Սարգսյան
14:35, 22.05.2019 | mamul.am
5907 | 0

ԱԺ « Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը, լրագրողների հետ զրույցի ժամանակ, անդրադառնալով իր գրառմանը և դրան հաջորդած քննարկումներին, ինչպես նաև ասուլիսի ժամանակ Հայկ Ալումյանի հնչեցրած մեկնաբանություններին, ասել է. «Նույն Հայկ Ալումյանը, մեկ տարի առաջ, կոպիտ, ամենախիստ ձևով մեկնաբանում և հարվածում էր նախկին իշխանություններին (անգամ ես նման մեկնաբանություններ չեմ արել): Հայկ Ալումյանը, Վահան Շիրխանյանի պաշտպանը լինելով հանդերձ, ընդամենը շատ կարճ ժամանակ հետո եկել և դարձել է Ռոբերտ Քոչարյանի շահերի պաշտպանը, ես իրան ընդհանրապես մեկնաբանելու խնդիր չունեմ: Հայկ Ալումյանն այն մարդն է, ով հրազենով իմ վրա հարձակված մարդու շահերն է պաշտպանում դատարանում: Հայկ Ալումյանը պետք է փոխի իր անունը, քանի որ Հայկ անունը պատիվ չի բերում այդ անունը կրող մյուս քաղաքացիներին»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր