Mamul.am
Ամբողջական տարբերակ
USD 476.18, EUR 534.18, RUB 7.56, GBP 593.70
+25 °C, +24 °C ... +37 °C Վաղը`+36 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
Իրենց հորն սպանած Խաչատուրյան քույրերը հրաժարվել են նրա ժառանգությունից
23:05, 22.05.2019

Իրենց բռնարար հորը դանակի բազմաթիվ հարվածներով սպանած Խաչատուրյան քույրերը հրաժարվել են իրենց հոր ժառանգությունից և հայտարարել, որ չեն ուզում ոչ մի ընդհանուր բան ունենալ ոչ նրա, ոչ էլ նրա հարազատների հետ: Այս մասին հայտարարել է նրանց փաստաբանը: «Դուստրերը չեն հավակնում ոʹչ բնակարանին, ոʹչ ինչ-որ ֆինանսական եկամուտի, ոչնչի: Նրանք նաև չեն ուզում ոչ մի ընդհանուր բան ունենալ իրենց հոր հարազատների հետ»,- ասել է փաստաբանը: Նա նաև նշել է, որ իրենք ցանկանում են վերափոխել գործը՝ քույրերին մեղադրյալի կարգավիճակից տեղափոխելով զոհի կարգավիճակ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Մոսկվայի Բասմանի դատարանն ազատ է արձակել հայրասպանության համար մեղադրվող Խաչատուրյան 3 քույրերին:

Հիշեցնենք, որ Խաչատուրյան քույրերին կալանավորել են 2018-ի օգոստոսի սկզբին: Նրանք խոստովանական ցուցմունք են տվել, որ դանակի բազմաթիվ հարվածներով սպանել են իրենց հորն, ով բազմիցս նրանց ենթարկել է ֆիզիկական ու սեռական բռնության:

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր