ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +8 °C ... +19 °C Վաղը`+19 °C
«Ինքն ո՞վ եղավ, որ մեզ չընդունի». սևազգեստ մայրեր
13:15, 23.05.2019 | mamul.am
7889 | 0

«Դիմում ենք գրել, որպեսզի Նաիրա Զոհրաբյանը մեզ ընդունի, սակայն նա չի բարեհաճում մեզ ընդունել և դիմումը մնացել է անպատասխան: Մենք պահանջում ենք, որ նա իջնի, մեզ հանդիպի»,- զայրացած ասում էին ԱԺ ընդունարանում սպասող խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների մայրերը, որոնց խոսքով՝ մոտավորապես 1 ամիս առաջ դիմում են գրել ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանին և սպասում են:

«Մեզ զանգում է նրա օգնականն ու ասում, թե ձեր խնդիրը մեզ հետ չի, բա ո՞ւմ հետ է: Ինքը ո՞վ եղավ, որ մեզ նման բան ասի, մենակ ամպագոռգոռ հայտարություններ է անում»,- վրդովված ասում էին մայրերը:

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութը՝ Factor.am-ի
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր