ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +12 °C ... +20 °C Վաղը`+22 °C
Բողոքի ակցիա ԲԴԽ-ի դիմաց. պահանջում են Գագիկ Հարությունյանի հրաժարականը. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ
14:10, 23.05.2019 | mamul.am
6639 | 0

«Ո՛չ Սերժի դատարաններին» նախաձեռնության և «Հասարակական առաջընթաց» ՀԿ անդամները հավաքվել են Բարձրագույն դատական խորհրդի շենքի առաջ՝ պահանջելով Գագիկ Հարությունյանի հրաժարականը:

Ավելի վաղ մամուլը գրել էր, որ ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանի հետագա պաշտոնավարմանը հաշված ժամանակ է մնացել: Իշխանությունները նպատակ ունեն դատաիրավական համակարգում վիրահատական միջամտություն իրականացնել. տեսակետ կա, որ ոլորտի ինքնամաքրումը պետք է սկսվի հենց ԲԴԽ-ից:

«Մենք պահանջում ենք անցումային արդարադատություն, իսկ դատական իշխանությունը խոչընդոտում է՝ լինելով նախկին իշխանության մաս: Պատրաստվում ենք մնալ այնքան ժամանակ, մինչև մեր պահանջները կատարվեն, դրանք են՝ ԲԴԽ լուծարում, Գ. Հարությունյանի հրաժարական»,- ասացին նրանք:

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ևս միացել է բողոքի ակցիայի մասնակիցներին:

Տեսանյութը՝ Factor.am-ի
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր