ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +17 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Կառավարություն հանձնեցինք Մհերի ազատության խնդրանքով շուրջ 5000 ստորագրություն». Զ. Մեջլումյան
16:35, 23.05.2019 | mamul.am
3372 | 0

Մհեր Ենոքյանի կինը՝ իրավապաշտպան Զարուհի Մեջլումյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սիրելի իրավագիտակից քաղաքացիներ

Այսօր Կառավարություն հանձնեցինք Մհերի գործով արդար դատաքննության ու ազատության խնդրանքով շուրջ 5000 քաղաքացիների առձեռն ու օնլայն ստորագրությունները, Մհերի ու իմ դիմում- տեղեկանքը 1996 թ-ի ապօրինի, անարդար դատավճռի մասին, որով դատաքննությունը ավարտվել է ընդամենը 3 օրում:

Մեր ստորագրահավաքը
1. հանուն մարդու իրավունքների իրացման է, ոչ թե՝ ընդդեմ,
2. իրավական է, ոչ թե հակաիրավական պահանջով,
3. անձանց նույնականացնող տվյալներով է,
4. պետական հիմնարկներում չի անցկացվել
5. անցկացվել է քաղաքներում ու գյուղերում, հրապարակներում, այգիներում ու փողոցներում, մասնակցել են ամենատարբեր մասնագիտությունների ու զբաղմունքների տեր մարդիկ
6. կայացել է իմ կոչին արձագանքած կամավորների շնորհիվ

Թեպետ Մհերը ու ես վճռաբեկ բողոք ենք պատրաստել, սակայն այն դեռ խուսափում ենք մուտք անել, քանի որ դատաիրավական համակարգում որևէ փոփոխություն չի եղել թավշյա հեղափոխությունից հետո: Հետևաբար՝ ինչպես պետք է իրացվի արդարադատություն? ինչպես պիտի շտկվեն դատական ճակատագրական սխալները?

Մենք ողջունում ենք Նիկոլ Փաշինյանի՝ որպես Վարչապետի ու հեղափոխության առաջնորդի կամարտահայտությունը՝ դատաիրավական ոլորտում կորդինալ փոփոխություններ կատարելու վերաբերյալ: Արդարադատությունը մեր պետությանը օդ ու ջուր կտա, հավատացե՛ք»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր