Mamul.am
Ամբողջական տարբերակ
USD 475.99, EUR 528.92, RUB 7.45, GBP 611.79
+9 °C, +8 °C ... +18 °C Վաղը`+18 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
«130-ամյա քաղաքական ուժի հանրահավաքին +- 130 մարդ էր հավաքվել». Էդգար Առաքելյան
10:30, 24.05.2019

Քաղաքագետ Էդգար Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Լրջացի՛ր ՀՅԴ. գոնե այս հանրահավաքից հասկացա՞ր, որ պահանջարկ չունես... Ավարտվեց ՀՅԴ «ծովից ծով» հանրահավաքը։ Ասում են` հանրահավաքի ալիքը հասել է Ստամբուլ։ Ճիշտ է` Դաշնակցությունը Ստամբուլը չդարձրեց արյան ծով, բայց գոնե Ստամբուլ հասնող «հուժկու» հանրահավաք արեց։ 130-ամյա քաղաքական ուժի հանրահավաքին +- 130 մարդ էր հավաքվել։ Իսկ, եթե, ինչպես ասում էր Դաշնակցության այսօրվա հանրահավաքի կարգախոսը, լրջանանք, ապա իրականում Դաշնակցության լրջանալու պահն է։
Հ.Գ. Քոչարյանի քաղաքական հենարան հանդիսացող ևս մեկ քաղաքական ուժ ցույց տվեց, որ պահանջարկ չունի, մերժված է և, իրականում, իր խիստ սակավաթիվ հանրահավաքով դեղին քարտ ցույց տվեց ոչ թե իշխանություններին, այլ՝ ինքն իրեն»։

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր