ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Երբեք չենք հաշտվի այս պետության հետ, եթե Քոչարյանն ու իր հանցակիցները չկրեն արժանի պատիժ». Լևոն Զուրաբյան
16:20, 24.05.2019 | mamul.am
4976 | 0

«Երբ Ռ. Քոչարյանն ազատվեց, տպավորություն ստեղծվեց, որ ՀՀ-ում անցումային արդարադատության փոխարեն ունենալու ենք անցողիկ արդարադատություն»,- ԱԺ ամբիոնից հայտարարեց նախկին պատգամավոր Լևոն Զուրաբյանը՝ ելույթ ունենալով «Անցումային արդարադատության գործիքների կիրառման հեռանկարները Հայաստանում» խորագրով խորհրդարանական լսումների ժամանակ:

«Խնդիրը հակամարտության մեջ է, որ տեղի է ունենում հասարակության և պետության մեջ: Մի երկրում, եթե պետական իշխանությունը տարիներ շարունակ սպանում, ծեծում, ունեզրկում է մարդկանց, դա դառնում է հակամարտություն՝ հասարակության ու պետության միջև: Անցումային արդարադատության նպատակը պետք է լինի այդ հակամարտության հաղթահարումը: Երբ ասում ենք հաշտեցում, դա պետք է լինի քաղաքացու ու պետության միջև. այսօր մենք ունենք ընդամենը զինադադար, որը պայմանավորված է նրանով, որ ժողովուրդը դեռ վստահում է այս իշխանությանը: Մարտի 1-ի զոհերի ծնողներն ու մենք՝ ամբողջ հասարակությունը, երբեք չենք հաշտվի այս պետության հետ, եթե Քոչարյանն ու իր հանցակիցները չկրեն արժանի պատիժ»,- ասաց ՀԱԿ նախկին պատգամավորը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր